ԱՄՆ-ի և Սոմալիի ուժերը հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին


Միջազգային


ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարությունը և Սոմալիի դաշնային կառավարության բանակը հարվածներ են հասցրել Պունտլենդ շրջանում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։

Բարիի շրջանի Բոսասո քաղաքից 70 կմ հեռավորության վրա զինվորականները օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, որից հետո սկսվել է հատուկ նշանակության ուժերի գորժողությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հրամայել է ամերիկյան զորքերին կետային հարված հասցնել Սոմալիում գտնվող ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին։

Ավելի վաղ Սոմալիում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածը ոչնչացրել էր ԴԱԻՇ-ի տասնյակ ահաբեկիչների։


Leave a Comment