ՀՀ-ն հայտ է ներկայացրել Տաթևի վանքն ու Որոտանի կիրճն ՅՈւՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկելու համար

https://arm.sputniknews.ru/20250512/hh-n-hajt-e-nerkajacrel-tatevi-vanqn-u-vorvotani-kirtshn-juneskoi-cucakum-yndgrkelu-hamar-88869051.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1b/61837482_180:0:1600:1065_1920x0_80_0_0_79f7361e70938cfcad9a368fd54b1da2.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

յունեսկօ, տաթևի վանք, որոտան, հայաստան

յունեսկօ, տաթևի վանք, որոտան, հայաստան

Բաժանորդագրվել

Նախաձեռնողները վստահ են, որ հայտի հաստատումը նոր հեռանկարներ կբացի միջազգային համագործակցության համար։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանը Տաթևի վանքն ու Որոտանի կիրճը ներկայացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։ Այս մասին հայտարարվել է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում անցկացված ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների համալիր կառավարմանը նվիրված գիտագործնական համաժողովի շրջանակներում:

Ինչպես նշել է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, ICOMOS-ի անդամ և «ՌԵ-դպրոց» կրթական կենտրոնի ղեկավար Նարինե Տյուտչևան, խոսքը ոչ միայն պատմական ժառանգության, այլ ազգային ինքնության պահպանման մասին է։

«Սա համալիր ժեստ է, որն ուղղված է Հայաստանի պատմական ժառանգորդության իրավունքի հաստատմանը և մշակութային լանդշաֆտը որպես կայունության հիմք ընդունելուն», – ասել է նա համաժողովի ժամանակ։

Նախագիծը մշակվել է «ՌԵ-դպրոց» միջառարկայական գիտակրթական նախագծի շրջանակներում՝ «301. Իմաստության երկիր» և «Ամարյան» հիմնադրամների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային և պատմական ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնի աջակցությամբ։

Նախնական անվանակարգային դոսյեի համաձայն՝ օբյեկտի տարածքը կազմում է 7 490 հա, բուֆերային գոտին՝ ավելի քան 20 հազար հա։ Սա բազմազան տարածք է, որտեղ ճարտարապետությունը, հնագիտությունը, բնությունը և մշակութային հիշողությունը մեկ ամբողջություն են կազմում։

Անվանակարգային դոսյեն ներառում է միջնադարյան հայկական ճարտարապետության նմուշ` 9-րդ դարի Տաթևի վանքը, վանական կացարանները, մատուռները, հին եկեղեցիները և գերեզմանատները, Որոտանի կիրճը՝ կենսաբազմազանությամբ և մարդկային գործունեության հետքերով՝ նեոլիթից մինչև 19-րդ դար։

Նախատեսվում է ներառել նաև հնագիտական ​հուշարձաններ, ճանապարհներ, կամուրջներ, ջրամատակարարման համակարգը և քարավանատները։

Տյուտչևան հիշեցրել է, որ Տաթևը և Որոտանի կիրճը ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում են 1995 թվականից։ Սակայն գիտնականների, ճարտարապետների, պետական և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերը թույլ կտան նոր դինամիկա հաղորդել գործընթացին։

Հայտի հաստատումը նոր հեռանկարներ կբացի միջազգային համագործակցության, Սյունիքի մարզի կայուն զբոսաշրջության և սոցիալ-տնտեսական զարգացման համար։

«Հայաստանն աշխարհին կարող է առաջարկել ոչ միայն հին հուշարձաններ կամ գեղատեսիլ լանդշաֆտներ, այլև մշակույթի, բնության և համայնքների փոխգործակցության մոդել։ Գլոբալ անկայունության պայմաններում սա հատկապես արդիական է հիշողության, կայունության և ժառանգության նկատմամբ հարգանքի արժեքավոր լինելու տեսանկյունից», – նշել է նա։

Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պրոռեկտոր Վարդգես Եդոյանն իր հերթին նշել է, որ համաժողովը զուտ ակադեմիական չէ։ Սա ուսանողների համար հնարավորություն է մասնակցելու կենդանի գործընթացին, տեսնելու, թե ինչպես է պատմական և մշակութային ժառանգությունը դառնում ժամանակակից ճարտարապետական, վերականգնողական և քաղաքաշինական պրակտիկայի մաս։ Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև տարածքի պահպանման, ժամանակակից պայմաններին դրա հարմարեցման և օբյեկտի կառավարմանն ու զարգացմանը տեղական համայնքների մասնակցությունն ապահովելու հարցեր:

Ներկայացվել է նաև հաջողված միջազգային փորձը, մատնանշվել առանցքային մարտահրավերները, այդ թվում՝ կայուն զբոսաշրջության խնդիրները և ինստիտուցիոնալ փոխգործակցության անհրաժեշտությունը։ Հատուկ շեշտադրվել է ժառանգության պահպանման և հանրահռչակման գործընթացներում երիտասարդներին ներգրավելու կարևորությունը։

Leave a Comment