Պաղեստինը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել պատերազմը Գազայում


Միջազգային


Միացյալ Նահանգները միակ կողմն է, որը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում։

Այս կարծիքը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հայտնել է Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն Շեյխը։

«ՀԱՄԱՍ շարժումը ժողովրդի մի մասն է. այն չի կարող մեկուսացվել քաղաքական կյանքից: ՀԱՄԱՍԸ պետք է փոխի իր քաղաքականությունը՝ մեր քաղաքական համակարգի մաս դառնալու համար», – նշել է Շեյխը՝ վստահեցնելով, որ Պաղեստինի ազգային վարչակազմը երկխոսություն է վարում շարժման հետ:

«Պաղեստինյան պետություն ստեղծելու լավագույն միջոցն այժմ Իսրայելին խաղաղ դիմադրությունն է, այլ ոչ թե զինված պայքարը։ Մենք բանակցություններ ենք վարում Իսրայելի հետ՝ մեր իրավունքներին հասնելու և մեր սեփական պետությունը ստեղծելու համար։ Մեր առաջնահերթությունը պաղեստինցի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է իրենց հողում», – ընդգծել է փոխնախագահը։

«Մենք չենք ընդունի Գազայի հատվածում Պաղեստինի ինքնավարությանը որևէ այլընտրանք», – ասել է նա։


Leave a Comment