https://arm.sputniknews.ru/20250512/gazaji-shurj-banakcelu-hamar-netanjahun-majisi-13-in-patvirakutjun-kugharki-dvoha-88862726.html
Գազայի շուրջ բանակցելու համար Նեթանյահուն մայիսի 13-ին պատվիրակություն կուղարկի Դոհա
Գազայի շուրջ բանակցելու համար Նեթանյահուն մայիսի 13-ին պատվիրակություն կուղարկի Դոհա
Sputnik Արմենիա
Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը խոսել է ԱՄՆ նախագահի հետ։ 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T18:29+0400
2025-05-12T18:29+0400
2025-05-12T18:29+0400
բանակցություն
գազայի հատված
բենիամին նեթանյահու
իսրայել
պաղեստին
համաս
https://cdn.am.sputniknews.ru/img/863/28/8632814_0:0:3149:1771_1920x0_80_0_0_e2a11ae3b4a802292307b012f1da2299.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում ամերիկացի բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո կարգադրել է Գազայի հատվածի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու և պատանդներին ազատ արձակելու համար մայիսի 13-ին պատվիրակություն ուղարկել Կատար:Ինչպես նշել է Նեթանյահուն, Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո նա խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը վերահաստատել է Իսրայելին իր նվիրվածությունը և սերտ համագործակցությունը շարունակելու ցանկությունը:Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է Գազայի ուղղությամբ հարվածները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվել են ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատ արձակման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու պատճառով:Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պաշտոնական հրադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն միջնորդների` Գազայի հատվածում կարգավորման շուրջ բանակցություններում կողմերին ներգրավելու փորձերի պատճառով ռազմական գործողությունները չեն վերսկսվել: Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրել է Գազայի հատվածում գտնվող աղազերծման կայան էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ փակելով նաև տարածք մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը:
գազայի հատված
իսրայել
պաղեստին
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/863/28/8632814_204:0:2933:2047_1920x0_80_0_0_e52fb98260cf2a8e92ee5d9bdebd8530.jpg
բանակցություն, գազայի հատված, բենիամին նեթանյահու, իսրայել, պաղեստին, համաս
բանակցություն, գազայի հատված, բենիամին նեթանյահու, իսրայել, պաղեստին, համաս
Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը խոսել է ԱՄՆ նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում ամերիկացի բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո կարգադրել է Գազայի հատվածի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու և պատանդներին ազատ արձակելու համար մայիսի 13-ին պատվիրակություն ուղարկել Կատար:
Ինչպես նշել է Նեթանյահուն, Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո նա խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը վերահաստատել է Իսրայելին իր նվիրվածությունը և սերտ համագործակցությունը շարունակելու ցանկությունը:
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է Գազայի ուղղությամբ հարվածները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվել են ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատ արձակման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու պատճառով:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պաշտոնական հրադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն միջնորդների` Գազայի հատվածում կարգավորման շուրջ բանակցություններում կողմերին ներգրավելու փորձերի պատճառով ռազմական գործողությունները չեն վերսկսվել: Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրել է Գազայի հատվածում գտնվող աղազերծման կայան էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ փակելով նաև տարածք մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը: