https://arm.sputniknews.ru/20250512/arcakhcineri-handep-tshnamanq-sermanelu-hamar-hh-qk-n-gvorts-e-harucel-ishkhanamet-blvogeri-dem-88861354.html
Արցախցիների հանդեպ թշնամանք սերմանելու համար ՀՀ ՔԿ-ն գործ է հարուցել իշխանամետ բլոգերի դեմ
Արցախցիների հանդեպ թշնամանք սերմանելու համար ՀՀ ՔԿ-ն գործ է հարուցել իշխանամետ բլոգերի դեմ
Sputnik Արմենիա
Ռոման Բաղդասարյանը պարբերաբար վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս արցախահայության հասցեին։ 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T18:04+0400
2025-05-12T18:04+0400
2025-05-12T18:04+0400
բռնի տեղահանված
ռոման բաղդասարյան
քրեական գործ
ատելություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66534624_0:97:1234:791_1920x0_80_0_0_f4666e036ef92aa29b4ce3acaa418a04.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի՝ արցախաահայության հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների և հրապարակումների կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։ՔԿ–ից հայտնել են որ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 12–ին, քննությունը վարում է պետության դեմ ուղղված հանցագործությունների, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության քննության գլխավոր վարչությունը: Քննչական կոմիտեից միաժամանակ նշել են, որ բլոգերին այս պահին տրված չէ որևէ դատավարական կարգավիճակ:Պայքարելու ենք բուլինգի և հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի դեմ. ՄանասյանԲաղդասարյանը հայտնի է որպես իշխող քաղաքական ուժի ակտիվ կողմնակից։ Նա բազմիցս կոշտ և նսեմացնող հայտարարություններ է արել Արցախից տեղահանված անձանց, ինչպես նաև ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հասցեին ։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66534624_137:0:1234:823_1920x0_80_0_0_f25b03c36c3a8f784d7ab0e270103c85.jpg
բռնի տեղահանված, ռոման բաղդասարյան, քրեական գործ, ատելություն, հհ քննչական կոմիտե
բռնի տեղահանված, ռոման բաղդասարյան, քրեական գործ, ատելություն, հհ քննչական կոմիտե
Ռոման Բաղդասարյանը պարբերաբար վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս արցախահայության հասցեին։
«Քրեական գործը հարուցվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ռոման Բաղդասարյան» օգտահաշվով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու` առերևույթ հանցանքի դեպքի առթիվ», – մանրամասնել են ՔԿ-ից:
ՔԿ–ից հայտնել են որ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 12–ին, քննությունը վարում է պետության դեմ ուղղված հանցագործությունների, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության քննության գլխավոր վարչությունը: Քննչական կոմիտեից միաժամանակ նշել են, որ բլոգերին այս պահին տրված չէ որևէ դատավարական կարգավիճակ:
Բաղդասարյանը հայտնի է որպես իշխող քաղաքական ուժի ակտիվ կողմնակից։ Նա բազմիցս կոշտ և նսեմացնող հայտարարություններ է արել Արցախից տեղահանված անձանց, ինչպես նաև ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հասցեին ։