Թայվանն անցկացրել է ամերիկյան HIMARS բազմահրթիռային համակարգի առաջին մարտական փորձարկումները։ Սա կարևոր քայլ էր կղզու պաշտպանությունն ամրապնդելու համար՝ Չինաստանից ներխուժման սպառնալիքի դեմ, հաղորդում է Bloomberg-ը։
Թայվանի զինված ուժերը տասնյակ փորձարկային հրթիռներ են արձակել Խաղաղ օվկիանոսի արգելված գոտում՝ հանրությանը ցուցադրելով իրենց HIMARS համակարգերը՝ հոկտեմբերին դրանց մատակարարումից ի վեր առաջին անգամ։
Հարթակը կարող է հագեցած լինել հրթիռներով, որոնք կարող են խոցել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ՝ Չինաստանի հարավ-արևելյան ափից շատ ավելի հեռու, ինչը զգալիորեն կբարձրացնի Թայվանի հարվածային հնարավորությունները՝ թե՛ հեռահարության, թե՛ ճշգրտության առումով։