Ելիզավետա Չուխարովա, OC Media Դաղստանի Լենինաուլ գյուղում քանդվել է պատմական չեչենական մզկիթ, չնայած տեղական պաշտոնյաների նախկինում տված հավաստիացումներին, որ շենքը կպահպանվի։ Լուրը հաղորդել է տեղի բնակիչներից մեկը Auh_media Instagram-ի էջում տեղադրված տեսաուղերձում։ Կադրում երևում է երեք տղամարդ, որոնք կանգնած են քանդված կառույցի և շինարարական սարքավորումների առջև։ Նրանց խոսքով՝ շենքը մզկիթ էր, որը կառուցվել էր Ախտաշ-Աուխ գյուղի չեչենների կողմից 19-րդ դարում։ Նրանք մեջբերում են ցարական ժամանակաշրջանի մարդահամարների գրառումները, որոնցում նշված է այդ ժամանակ տարածքում գործող չորս մզկիթների մասին, այդ թվում՝ խնդրո առարկա մզկիթի։ «Մենք բազմիցս դիմել ենք տարբեր մարմինների՝ խնդրելով պահպանել այս մզկիթը որպես մեր պատմական հիշողության մաս։ Մայիսի 7-ին մենք […]