Վարդենիսի համայնքապետարանը խրախուսել է մանկական գեղարվեստի դպրոցի մանկավարժներին և սաներին

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանը խրախուսել է  Կ․ Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանին, ուսմասվար Լուսիկ Պետրոսյանին, մանկավարժներ Սուսաննա Թադևոսյանին, Նարեկ Խաչատրյանին, Լիաննա Ասատրյանին, Մարի Թադևոսյանին և գեղարվեստի դպրոցի արվեստասեր սաներին՝ Երևանում կայացած «Էտյուդ» հանրապետական մրցույթ-փառատոնում Գրան պրի բարձրագույն պարգևը և առաջատար հորիզոնականները նվաճելու համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավարը դպրոցի տնօրենին և մանկավարժներին արժանացրել է դրամական խրախուսանքի։ 

«Էտյուդ» փառատոնում գլխավոր մրցանակի է արժանացել  Շուշանիկ Սահակյանը։ 

1-ին տեղ են գրավել Էլմիրա Մարտիրոսյանը,  Արկադի Զիրոյանը, Մարի Խլոյանը, Ժասմեն Սահակյանը, Սոնա Շաբոյանը,  Սոֆի Կարապետյանը։ Երկրոդ տեղ են գրավել Մարինե Սիմոնյանը, Աիդա Խաչատրյանը,  Մանվել Ժամհարյանը։ Երրորդ տեղը զբղաեցրել են Հայկ Շաբոյանը,  Էլեն Գրիգորյանը, Վարդան Սեսմանուկյանը, Նեկտար Մուրադյանը։  

Leave a Comment