ԲԸՏՄ-ն Գյումրիում առանց թույլտվության 2 գործունեություն է կասեցրել


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրել են առանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպք։


 


Մետաղամշակում իրականացնող «Մագնոն Ա» ՍՊԸ-ն հաստոցների, զոդման, եռակցման աշխատանքները կատարել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։


 


Ձկնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձ Ս.Կ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, գրունտային ջրերից իրականացրել է ապօրինի ջրառ։


 


Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի որոշումներով 2 դեպքով էլ ապօրինի գործունեությունը կասեցվել է։


 


Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։


 

Leave a Comment