
Մայիսի 5-ից 11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 531 դեպք, որից 153-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
«Մասնավորապես՝ հրդեհի՝ 72, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ կարկուտի՝ 2, տեղատարափ անձրևի՝ 6, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, թունավորման՝ 8, օձի նկատման՝ 25, կեղծ ահազանգի՝ 23, ուժեղ քամու՝ 10, ինքնասպանության փորձի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 40, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 159, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 53, հրդեհի կեղծ կանչի՝ 18, 96 այլ դեպքեր»,- ասված է հաղորդագրությունում: