Իվետա Մուկուչյանի անունը վերջին օրերին անհարկի շահարկվում է տարբեր թեմաներով, ու թեեւ երգչուհին փորձել է ուշադրություն չդարձնել դրանց, բայց «համբերության բաժակը լցվել է», ու որոշել է բարձրաձայնել խնդրի մասին:
Կազմվածքի փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանությունները, թերեւս, ամենաաննրբանկատ երեւույթներից են, ինչին էլ բախվել է Մուկուչյանը: Նա հորդորել է դադարեցնել կեղծ լուրեր տարածել, թե իբր երեխայի է սպասում:
«Շնորհավորական զանգեր եմ ստանում բոլոր բարեկամներիցս: Իսկապես վերջ տվեք այդ ամենին: Բոլոր սահմաններն անցաք: Ես հղի չեմ»,- գրել է երգչուհին:
