Չինաստանն ու ԱՄՆ-ն կդադարեցնեն 24 տոկոսային կետի չափով մաքսատուրքերի գործողությունը

https://arm.sputniknews.ru/20250512/chinastann-u-amn-n-kdadarecnen-24-tvokvosajin-keti-chapvov-maqsaturqeri-gvortsvoghutjuny-88850117.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629024_144:0:2875:2048_1920x0_80_0_0_873ad7b6ca789d554643050803e5d4b9.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

չինաստան, ամն, մաքսատուրք, առևտուր

չինաստան, ամն, մաքսատուրք, առևտուր

Բաժանորդագրվել

Չինաստանը և ԱՄՆ-ն մայիսի 10-11-ը Ժնևում բանակցություններ են անցկացրել առևտրատնտեսական հարցերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Չինաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են մայիսի 14-ից փոխադարձաբար դադարեցնել 24 տոկոսային կետի չափով սակագների կիրառումը նախնական 90-օրյա ժամանակահատվածի համար: Այս մասին ասվում է ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ։

Չինաստանն ու ԱՄՆ-ը մայիսի 10-11-ը Ժնևում բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել առևտրատնտեսական հարցերի շուրջ:

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության կողմից այսօր տարածված հայտարարության տեքստից հետևում է, որ կողմերը բանակցությունների ընթացքում պայմանավորվել են մայիսի 14-ից դադարեցնել 24-տոկոսանոց սակագնի կիրառումը նախնական 90-օրյա ժամանակահատվածի համար՝ պահպանելով 10-տոկոսանոց սակագինը:

Նշվում է, որ ԱՄՆ-ն կչեղարկի ապրիլի 8-ի և 9-ի հրամանագրերի համաձայն սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը:

Չինաստանը կչեղարկի 2025 թվականին ՉԺՀ Պետական խորհրդին առընթեր տարիֆիկացման և դասակարգման կոմիտեի հրամանագրերով սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը։ ՉԺՀ-ն նաև կդադարեցնի կամ կչեղարկի ԱՄՆ-ի դեմ ապրիլի 2-ից ընդունված ոչ սակագնային հակաքայլերը:

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ «Չինաստանն ու ԱՄՆ-ն առևտրատնտեսական հարաբերությունների շուրջ բանակցությունները շարունակելու մեխանիզմ կստեղծեն»:

ՀՀ–ն կարող է օգտվել Թրամփի սահմանած մաքսատուրքերից. փորձագետը հորդորում է արագ գործել

Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել տարբեր երկրներից ապրանքների ներմուծման համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին: Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ ավելի քան 75 պետություններ պատասխան միջոցներ չեն կիրառել և բանակցությունների պատրաստակամություն են հայտնել: Այս կապակցությամբ, բացի Չինաստանից, մյուս երկրների համար կրկին սահմանվել են 10% բազային տուրքեր 90 օրյա ժամկետով։

Առևտրային պատերազմի հերթական սրացումից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի փոխադարձ սակագները հասել էին 125%-ի։ Բացի այդ, ԱՄՆ-ն չինական ապրանքների նկատմամբ 20 տոկոսի չափով լրացուցիչ տուրք է կիրառել՝ դա բացատրելով սինթետիկ թմրանյութերի շրջանառության դեմ ՉԺՀ-ի ոչ բավարար պայքարով:

Leave a Comment