Ավագանու ընդդիմադիր անդամի մեքենան հրկիզելու վարույթով մեկ անձ կալանավորվել է

Հասարակություն

12.05.2025 | 12:22

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու վարույթով մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նա մեղադրվում է գույք ոչնչացնելու կամ վնասելու համար, որը կատարվել է  հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել։ Այս հանցանքը պատժվում է երեքից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրկիզել էին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևրոգ Ստեփանյանի ավտոմեքենան, որը կայանված է եղել իր տան հարևանությամբ։

Արփի Հակոբյան

Leave a Comment