Visa Ventures-ը ռազմավարական, սակայն չհանրայնացված ներդրում է կատարել Լոնդոնում տեղակայված BVNK ստարտափում, որը տրամադրում է սթեյբլքոինի ենթակառուցվածքներ։
Այս քայլը հաջորդել է BVNK-ի վերջերս ստացած 50 միլիոն դոլար ֆինանսավորմանը Series B շրջափուլում և արտացոլում է սթեյբլքոինների աճող ներմուծումն ընկերությունում, որի արդյունքում գլոբալ փոխանցումների չափը 2024թ.-ին կազմել էր 27 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնել է Visa-ն։
BVNK-ը՝ որպես Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում լիցենզավորված էլեկտրոնային փողերի հաստատություն, հնարավորություն է տալիս վաճառողներին վճարումներ ուղարկել և ստանալ Sepa, Sepa Instant և Faster Payments համակարգերով։ Այն տարեկան կատարում է ավելի քան 12 միլիարդ դոլարի գործարքներ այնպիսի հաճախորդների համար, ինչպիսիք են Ferrari-ն և Rapyd-ը՝ առաջարկելով ծառայություններ ֆիատ (ավանդական) փողերով և սթեյբլքոիններով։
Ընկերությունն այժմ ընդլայնվում է ԱՄՆ-ում՝ գրասենյակներ բացելով Սան Ֆրանցիսկոյում և Նյու Յորքում։ Թիմը ղեկավարում են BlockFi-ի և Cross River-ի նախկին ղեկավարները։ Visa-ի գործընկեր Ռուբեյլ Բիրվադքերը նշում է, որ այս ներդրումը կօգնի Visa-ին մնալ համաշխարհային առևտրի զարգացման առաջնագծում։