https://arm.sputniknews.ru/20250512/hanrapetutjunum-grancvats-uzhgin-qamu-hetevanqvov-grancvel-e-57-artakarg-depq-88846686.html
Հանրապետությունում գրանցված ուժգին քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք
Հանրապետությունում գրանցված ուժգին քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք
Sputnik Արմենիա
Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։ 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T10:49+0400
2025-05-12T10:49+0400
2025-05-12T10:49+0400
փրկարար
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
քամի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0b/88839071_97:239:2274:1464_1920x0_80_0_0_b51d70a5c1a3d6a7a40d116a121f845a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Երեկ հանրապետությունում գրանցված ուժգին քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր։Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների (մասնավորապես Երևան քաղաքի Հերացու փողոցում), կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար, ծխատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։Հիշեցնենք` երեկ ուժգին քամու հետևանքով երկու ուղևորատար ինքնաթիռ չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0b/88839071_176:230:1984:1586_1920x0_80_0_0_17cdb0a13d85424511fdd240df86e566.jpg
փրկարար, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), քամի
փրկարար, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), քամի
Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։
Նշվում է, որ մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր։
«Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 44 դեպք, Արմավիրի մարզում՝ 1 դեպք, Արագածոտնի մարզում՝ 2, Լոռու մարզում՝ 4, Տավուշի մարզում՝ 2, Կոտայքի մարզում՝ 3, Արարատի մարզում՝ 1»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների (մասնավորապես Երևան քաղաքի Հերացու փողոցում), կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար, ծխատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:
Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։