Երևանի Պուշկինի դպրոցում դաս չկա. ծնողները ակցիայից հետո հավաքվել են ԿԳՄՍՆ մոտ

https://arm.sputniknews.ru/20250512/erevani-pushkini-dprvocum-das-chka-tsnvoghnery-akciajic-hetvo-havaqvel-en-kgmsn-mvot-88846065.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/06/60756004_0:467:857:1110_1920x0_80_0_0_82a0b0fc27417f27a3c108cf6f5c7297.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դպրոց, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), դասադուլ, տնօրեն

դպրոց, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), դասադուլ, տնօրեն

Բաժանորդագրվել

Ակցիայի մասնակիցների մի մասն էլ որոշեց շարժվել դեպի Երևանի քաղաքապետարան։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Երևանի Պուշկինի անվան դպրոցի մի խումբ ծնողներ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացնում դպրոցի բակում։ Նրանք այստեղից որոշեցին շարժվել դեպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ:

Ինչպես Sputnik Արմենիային ասաց ծնողներից մեկը` այսօր դպրոցում դաս չկա, իսկ իրենց պահանջը մնում է անփոփոխ՝ տնօրենի պաշտոնում վերականգնել Նատալյա Ստեփանյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8–ից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը: Այդ նպատակով աշակերտների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել։ Միաժամանակ, ՀՀ ԿԳՄՍՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Ստեփանյանը չի անցել ատեստավորման հարցազրույցի փուլը և սկսել է դրա արդյունքների բողոքարկման գործընթացը։

«Մենք գերատեսչությունից պահանջում ենք վերականգնել Ստեփանյանին պաշտոնում»,– հայտարարեց ծնողներից մեկը:

Նա նշեց, որ ժամը 14:00–ին նախարարությունում կքննարկվի Ստեփանյանի բողոքը: Այդ իսկ պատճառով նրանք գնում են դեպի նախարարություն, շարունակելու ակցիան։ Նրանք պահանջում են, որ ծնողներին ևս ներառեն Ստեփանյանի բողոքարկման դիմումի քննարկման մեջ:

Ի դեպ, արդեն ԿԳՄՍՆ հասած ծնողներին հայտնել են, որ 6 հոգանոց պատվիրակությանը կընդունի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Leave a Comment