Չինաստանում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիգացե քաղաքից 124 կմ հարավ-արևմուտք, որի բնակչությունը կազմում է մոտ 80 հազար մարդ։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ դեռ չկան: