Ռուսաստանը չի կարող համաձայնվել Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ զորքերի ներկայությանը, ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, չենք կարող», – ասել է նա։
Մայիսի 8-ից մեկնարկել էր ՌԴ նախագահի առաջարկած եռօրյա հրադադարը: Մայիսի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը կմտածի Կիևի՝ 30-օրյա հրադադարի առաջարկի մասին։
Մայիսի 11-ին Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել։
