Բաբաջանյան 53/1 հասցեում բազմաբնակարան շենքի տանիքի թիթեղը պոկվել է և ընկել ցած՝ պատճառելով նյութական վնասներ

Այսօր առաջացած ուժգին քամին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում պատճառել է բավականին վնասներ։ Այս մասին հայտնում են թաղապետարանից։
Մասնավորապես՝ կոտրվել են ծառերի ճյուղեր՝ անանցանելի դարձնելով ճանապարհների բանուկ հատվածները, իսկ Բաբաջանյան 53/1 հասցեում պոկվել է բազմաբնակարան շենքի տանիքի թիթեղը և ընկել է ցած՝ պատճառելով նյութական վնասներ։ Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ոլորտի մասնագետները արագ արձագանքել են ստեղծված իրավիճակին։
Տանիքից պոկված թիթեղի պատճառած վնասի ուղղությամբ կազմվում է արձանագրություն։
Ստեղծված իրավիճակը գտնվում է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ոլորտի աշխատակիցների խիստ վերահսկողության ներքո։

Leave a Comment