Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջով մտել է ադրբեջանական տարածք

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ Խուդաֆերինի կամրջի վրայով 4 անհայտ անձինք սողալով հայտնվել են Ադրբեջանի տարածքում և սկսել պեղել դրա հենակետային հատվածը։

Ըստ հաղորդագրության՝ սահմանապահների մոտենալուն պես նրանցից մեկը նետվել է Արաքս գետը, ևս երեքը փորձել են փախչել, սակայն ձերբակալվել են Իրանի տարածքում:

Բոլոր ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ են։

Leave a Comment