ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին նախատեսում է «առաջիկա մի քանի շաբաթվա» ընթացքում կրճատել չվերթների թիվը դեպի Նյուարք Լիբերթի միջազգային օդանավակայան և հետ, քանի որ Նյու Ջերսիի խոշորագույն օդանավակայանը բախվում է ռադարների աշխատանքի խափանումների և չվերթների բազմաթիվ հետաձգումների ու չեղարկումների՝ ավիակարգավարների պակասի պատճառով։
NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Դաֆին ասել է, որ այս շաբաթ նա խորհրդակցություն կանցկացնի Նյուարքից չվերթներ իրականացնող բոլոր ավիաընկերությունների հետ՝ կրճատման չափը որոշելու համար։
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հայտնել է, որ Ֆիլադելֆիայի օբյեկտում գտնվող ռադարը, որն ուղղորդում է ինքնաթիռները դեպի Նյուարքի օդանավակայան և հետ, ուրբաթ օրը տեղական ժամանակով 03:55-ին անջատվել է 90 վայրկյանով՝ ապրիլի 28-ի միջադեպի նման։
Վարչության տվյալներով, ապրիլի կեսերից Նյուարքում օրական միջինը 34 չվերթ է չեղարկվում, ընդ որում, հետաձգումների թիվն օրվա ընթացքում ավելանում է միջինը առավոտյան ժամը հինգից մինչև 16:00-ն։ Դրանք միջինը տևում են 85-ից մինչև 137 րոպե։
Հինգշաբթի օրը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է իրականացնել ԱՄՆ-ում օդային երթևեկության կառավարման համակարգի բազմամիլիարդանոց վերակառուցում, որը ներառում է օդային երթևեկության կառավարման վեց նոր կենտրոն, ինչպես նաև տեխնոլոգիաների և կապի միջոցների արդիականացում երկրի օդային երթևեկության բոլոր օբյեկտներում՝ առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում։