
Շարժայից եկող ինքնաթիռը երկար ժամանակ ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Թավրիզում։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar24-ից։
Օդանավը պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեր այսօր ժամը 16.40–ին։
Նշենք, որ եղանակային պայմաններից ելնելով՝ Հայաստան եկող օդանավերը դժվարությամբ են վայրէջք կատարում։ Այս պահին չեղարկվել են Հալեպից և Կապանից եկող չվերթները, ուշանում են Թեհրանի և Եկատերինբուրգի չվերթները։