Շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի «Լա Բոհեմ» քանդակը․ Տիգրան Ավինյան

Հասարակություն

11.05.2025 | 19:11

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ՝ շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի «Լա Բոհեմ» քանդակը:

Նշենք, որ հուշարձանի համար բաց մրցույթ է հայտարարված եղել։ 60-ից ավելի հայտեր են ներկայացվել, սակայն մրցույթում հաղթել է Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը։

Leave a Comment