«Ռեալ Մադրիդի» երկրորդ դարպասապահը՝ Անդրեյ Լունինը, կարող է լքել «Ռեալն» այս ամռանը։ Լուրեր են շրջանառվում, որ ուկրաինացին ցանկանում է հայտնվել այնպիսի թիմում, որտեղ կանոնավոր խաղաժամանակ կունենա։ Այս ֆոնին «Ռեալ Մադրիդը» ուսումնասիրում է դարպասապահների շուկան։
The Sun-ի հաղորդմամբ՝ մադրիդյան սուպերակումբը կարող է փորձել պայմանագիր կնքել «Բրայթոնի» դարպասապահ Բարտ Վերբրուգենի հետ։ Անգլիական ակումբը տեղյակ է «սերուցքայինների» հետաքրքրության մասին 22-ամյա հոլանդացու նկատմամբ։
Գլխավոր հարցն այն է, թե արդյոք Բարտ Վերբրուգգենը կցանկանա՞ տեղափոխվել «Ռեալ Մադրիդ» որպես մեկնարկային կազմում չընդգրկված խաղացող և սպասել, մինչև Տիբո Կուրտուան դադարի լինել առաջին համարը։
Transfermarkt հեղինակավոր պորտալը հոլանդացուն գնահատում է 25 միլիոն եվրո: