Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին


Մայիսի 11-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Խուդաֆերինի կամրջի տարածքում կասկածելի ակտիվության մասին։ 

Ըստ ադրբեջանական կողմի՝ իրանական կողմից կամրջի վրա հայտնված 4 անհայտ անձինք սողալով հասել են կամրջի վրա, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում և հասել հենակետային հատված։

Դեպքի վայր է ժամանել Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և դեպքի մասին ծանուցվել է իրանական կողմը։ Սահմանապահների մոտենալուն պես օրինախախտներից մեկը նետվել է Արաքս գետը, ևս երեքը փորձել են փախչել, սակայն ձերբակալվել են Իրանի տարածքում։ Իրանական կողմի տվյալներով՝ բոլոր ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ են։ 

Երկու կողմերի մասնակցությամբ որոնողական աշխատանքներ են տարվում Արաքս գետը նետված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ կատարվում են քննչական գործողություններ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

55 դիտում

Leave a Comment