Իրանի չորս քաղաքացի հատել են ադրբեջանական սահմանը և փորել են Խուդաֆերինի կամուրջը, նրանցից մեկը նկատելով սահմանապահներին, ընկել է գետը

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ այսօր ժամը 04:00-ին, Ադրբեջանի Պետական ​​սահմանային ծառայության  սահմանապահ զորքերի հրամանատարության սպասարկման գոտում, Խուդաֆերին կամրջի ուղղությամբ նկատվել է անհայտ անձանց կասկածելի տեղաշարժ։

Այս մասին APA-ին հայտնել է սահմանային ծառայության մամուլի կենտրոնը։ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից Խուդաֆերին կամուրջ բարձրացած չորս անձինք սողալով հասել են կամրջի Ադրբեջանի տարածքում գտնվող հատված և սկսել են կամրջի կրող մասի վրա փորման աշխատանքները։

Սահմանապահ պարեկախումբը անմիջապես ուղարկվել է միջադեպի վայր, իսկ Իրանի սահմանային ներկայացուցչությունը տեղեկացվել է միջադեպի մասին։ Սահմանախախտներից մեկը, նկատելով սահմանապահ պարեկախմբի ադ ուղղությամբ մոտենալը, իրեն նետել է Արաքս գետը, իսկ ևս երեքը նահանջել են, սակայն ձերբակալվել են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում։

Սահմանապահների մասնակցությամբ անցկացվել է միջադեպի վայրի զննում, հայտնաբերվել և առգրավվել են խախտողների կողմից պեղումների ժամանակ օգտագործված գործիքները։ Իրանական կողմի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ Գետն ընկած տղամարդու որոնողական աշխատանքները շարունակվում են երկու կողմերի մասնակցությամբ։ Դեպքի առթիվ քննչական միջոցառումները շարունակվում են։

Leave a Comment