Էրդողանը Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների մասին Պուտինի առաջարկը «պատմական պահ» է անվանել

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրները, հաղորդում է «Անադոլուն»։
Էմանուել Մակրոնի հետ զրույցում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին «պատմական շրջադարձային պահ» է առաջացել՝ կոչ անելով օգտվել այդ հնարավորությունից։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում պատերազմի դադարեցման շուրջ ուղիղ բանակցություններ սկսել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը առանձին հայտարարություններում նշել են, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Leave a Comment