Litgrid-ը միացրել է Շվենչիոնի շրջանի արևային էլեկտրական պարկը ցանցին




Հասարակություն



Լիտվայի էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի օպերատոր Litgrid-ը երկրի էլեկտրահաղորդման ցանցին է միացրել դանիական Nordic Solar ընկերության կողմից կառուցված արևային էներգիայի պարկը Շվենչոնիսի շրջանում, գրում է delfi.lt–ն:  «Արևային պարկի տրանսֆորմատորային ենթակայանը արդեն միացված է էլեկտրացանցին, և պարկն սկսել է էներգիայի փորձնական արտադրությունը: (…) Յուրաքանչյուր նոր պարկի միացման հետ մենք մոտենում ենք մեր կարևոր նպատակին, այն է դառնալ էներգետիկ անկախ և կլիմայական չեզոք երկիր», – հայտարարել է Litgrid ընկերության Վերականգնվող ռեսուրսների կենտրոնի ղեկավար Իգնաս Ջունվիչիուսը: Միացված արևային պարկի թույլատրելի արտադրական հզորությունը 60 ՄՎտ է, իսկ դրվածքային հզորությունը 80 ՄՎտ։ 

Litgrid-ի տվյալներով Լիտվայում արևային և հողմային էլեկտրակայանների ընդհանուր դրվածքային հզորությունը, ներառյալ հաղորդման և բաշխիչ ցանցերը, ներկայումս կազմում է 4112 ՄՎտ և կազմում է երկրի էլեկտրաէներգիայի ընդհանուր հզորության կեսից ավելին։ Էներգետիկ անկախության ազգային ռազմավարությունը նախատեսում է, որ մինչև 2030 թվականը սպառման և արտահանման հնարավորությունների աճը պայմաններ կստեղծի մոտ 10 ԳՎտ վերականգնվող էներգիայի արտադրության հզորություն Լիտվայի էլեկտրահաղորդման ցանցին միացնելու համար։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

 





Leave a Comment