Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ



Ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք կառավարվում են օպտիկամանրաթելային մալուխով, դարձել են թշնամու զրահատեխնիկայի և ամրաշինությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Նոր տեխնոլոգիաների շնորհիվ դրանց գործողության շառավիղը մեծացել է մինչև 16 կմ, և էլեկտրոնային պատերազմի համակարգերը այլևս սպառնալիք չեն ներկայացնում նրանց համար, գրում է overclockers.ru–ն։

Այդ անօդաչու թռչող սարքերը կառավարվում են բարակ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով, որը թռիչքի ընթացքում բացվում է կծիկից։ Մալուխի երկարությունը կարող է հասնել մինչև 16 կմ-ի, ինչը թույլ է տալիս օպերատորին կառավարել դրոնը մեծ հեռավորությունից։

Նման մոտեցման առավելությունները. 

–ԱԹՍ–ները անխոցելիի են դառնում էլեկտրոնային պատերազմի նկատմամբ: 

–Օպտիկամանրաթելային անօդաչու թռչող սարքերը գործնականում անտեսանելի են դառնում։

– Ավելանում է ճշգրտությունը, դրանք կարող են թռչել դեպի խրամատներ, նկուղներ և այլ դժվարամատչելի վայրեր ոչնչացնելով ականանետներն ու կրակակետերը։

– Աճում է ազդեցության դիապազոնը, կառավարման բարձրացված շառավիղը թույլ է տալիս անօդաչու թռչող սարքերն օգտագործել օպերատորից ավելի մեծ հեռավորության վրա։

Նման կամիկաձե անօդաչու թռչող սարքերը ապացուցել են իրենց արդյունավետությունը զրահատեխնիկայի և ամրաշինությունների ոչնչացման գործում։ Օպերատորները կարող են կառավարել անօդաչու թռչող սարքերը անվտանգ հեռավորությունից՝ նվազեցնելով սեփական զորքերի համար ռիսկը, իսկ օպտիկամանրաթելային մալուխի օգտագործումը ռուսական անօդաչու թռչող սարքերը դարձնում է եզակի և դժվար չեզոքացվող։

Օպտիկամանրաթելային կառավարման տեխնոլոգիայի զարգացումը նոր հնարավորություններ է բացում կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար։ Ապագայում նման անօդաչու թռչող սարքերը կարող են դառնալ ավելի ճշգրիտ և հեռահար, ինչը կբարձրացնի դրանց դերը ժամանակակից մարտական ​​գործողություններում։



Leave a Comment