Դա ամենալուրջ խնդիրներից է․ Արաղչի

Դիտում ՝ 20 326

ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումները Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների ամենալուրջ խնդիրներից մեկն են: Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Ամերիկացիները հակասական դիրքեր են զբաղեցնում բանակցություններում։ Դա բանակցային գործընթացի ամենալուրջ խնդիրներից մեկն է», — ասել է նա։

Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղին հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մուսկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ ներկայացուցիչների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու համար:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Մասկատում կընթանան փորձագիտական խմբերի խորհրդակցություններին զուգահեռ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment