ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Կրեմլը կհայտարարի, թե ով կգլխավորի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական բանակցային թիմը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է մայիսի 15-ից Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները։
«Այս մասին նախապես կհայտարարվի», – լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե ով է գլխավորելու Ստամբուլում ռուսական պատվիրակությունը։
–00—ՅՄ