https://arm.sputniknews.ru/20250511/mvoskvan-kievin-arajarkum-e-majisi-15-in-stambulum-versksel-ughigh-banakcutjunnery-88828883.html
Մոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները
Մոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները
Sputnik Արմենիա
Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականին։ 11.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-11T03:04+0400
2025-05-11T03:04+0400
2025-05-11T03:09+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88403441_0:0:3086:1736_1920x0_80_0_0_e907971a1ffa575731cb55d74ff21db3.jpg
Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականին։ Մոսկվայի ժամանակով կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահն ընդգծեց, որ Ուկրաինայում հրադադարի մասին Ռուսաստանի նախաձեռնությունները բազմիցս ցուցադրաբար սաբոտաժի են ենթարկվել Կիևի կողմից։ Կիևի իշխանությունները չեն արձագանքել Հաղթանակի 80-ամյակի օրերին հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկին: Ավելին, այդ առաջարկից հետո Կիևը լայնածավալ հարձակումներ է ձեռնարկել։ 3 օրվա ընթացքում (մայիսի 9-10-11-ը) Բելգորոդի և Կուրսկի շրջաններում Ռուսաստանի տարածքի վրա հարձակման 5 փորձ է կատարվել, այլ ուղղություններով՝ 36 հարձակում: Հաղթանակի 80-ամյակի օրերին Կիևի հարձակումները ռազմական նշանակություն չունեին, իսկ Ուկրաինայի զինված ուժերը շատ մեծ կորուստներ կրեցին։ Կիևի իշխանությունները փորձել են վախեցնել Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակին մասնակցող օտարերկրյա առաջնորդներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88403441_1:0:2732:2048_1920x0_80_0_0_81497d459085532eb4d9620f2bc78601.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան
վլադիմիր պուտին, ռուսաստան
Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականին։
Մոսկվայի ժամանակով կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծեց, որ Ուկրաինայում հրադադարի մասին Ռուսաստանի նախաձեռնությունները բազմիցս ցուցադրաբար սաբոտաժի են ենթարկվել Կիևի կողմից։
Կիևի իշխանությունները չեն արձագանքել Հաղթանակի 80-ամյակի օրերին հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկին: Ավելին, այդ առաջարկից հետո Կիևը լայնածավալ հարձակումներ է ձեռնարկել։ 3 օրվա ընթացքում (մայիսի 9-10-11-ը) Բելգորոդի և Կուրսկի շրջաններում Ռուսաստանի տարածքի վրա հարձակման 5 փորձ է կատարվել, այլ ուղղություններով՝ 36 հարձակում:
Հաղթանակի 80-ամյակի օրերին Կիևի հարձակումները ռազմական նշանակություն չունեին, իսկ Ուկրաինայի զինված ուժերը շատ մեծ կորուստներ կրեցին։ Կիևի իշխանությունները փորձել են վախեցնել Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակին մասնակցող օտարերկրյա առաջնորդներին: