Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլում առանց նախապայմանների վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականին։

Քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նախագահն ընդգծեց, որ Ուկրաինայում հրադադարի մասին Ռուսաստանի նախաձեռնությունները բազմիցս ցուցադրաբար սաբոտաժի են ենթարկվել Կիևի կողմից։

Պուտինը նշել է, որ վաղը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և կխնդրի նրան նպաստել բանակցություններին՝ խաղաղություն գտնելու համար։

Leave a Comment