Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։

Պեսկովն ասել է, որ Մոսկվան արդեն առաջարկել է բանակցություններ սկսել առանց նախապայմանների, սակայն Կիևը չի պատասխանել:

Ինչպես հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հեռախոսազրույցում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին ասել է, որ եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ։

«Թրամփը, թվում էր, գոհ է, որ Ուկրաինան ընդունել է հրադադարը և համաձայնել է ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրներից մեկը,- «Այժմ մենք սպասում ենք, որ Ռուսաստանը գործի»,- հավելել է Axios-ի մեկ այլ աղբյուր։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել առանց նախապայմանների, Կիևի վարչակարգի արձագանքը դրա վերաբերյալ չի հայտարարվել, ուստի իրավիճակը այս առումով մնում է հակասական»։

Նրա խոսքերը հայտնում է Interfax-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

Leave a Comment