
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունն իր կեղտոտ քաղաքական գիծն առաջ տանելու ճանապարհին որևէ բանի առաջ չի կանգնում․ է՛լ նոր քաղաքական դիակներ է կենդանացնում, է՛լ եղածներին վերջնականապես ոչնչացնում:
«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումն է, որ բացի խոշոր բլեֆից մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում:
Խաղաղության անվան տակ մեր երկիրը հրում են նոր ավանտյուրայի, որի նպատակը Հայաստանն այնպիսի վիճակի մեջ գցելն է, երբ կա՛մ պետք է հանձնվես, կա՛մ պատերազմների շրջապտույտում հայտնվես»:
Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան