Ռոմանո․ Արսենալը համաձայնեցրել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը

«Արսենալը» համաձայնության է եկել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերի հարցում։

Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը համաձայնվել է երկարաժամկետ պայմանագրի շուրջ լոնդոնյան ակումբի հետ, այդ իսկ պատճառով շուտով պետք է ձեռնարկվեն պաշտոնական քայլեր, որոնք թույլ կտան «Արսենալին» ակտիվացնել Սուբիմենդիի պայմանագրով նախատեսված 60 միլիոն եվրոյով տրանսֆերը գնելու կետը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Սուբիմենդիի գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Leave a Comment