Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել

Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Հայաստանի հավաքականի անդամ Յուրա Զալյանը Կոսովոյի ներկայացուցիչ Իսլամ Սելմանի հետ մենամարտում հաղթել է 5:3 հաշվով և բրոնզե մեդալ է նվաճել։

Մինչ այդ բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Ներսիսյանը:

Leave a Comment