Թուրքիայում բախվել են բեռնատարն ու ավտոբուսը. կան զոհեր

Քաղաքականություն

10.05.2025 | 20:00

Թուրքիայի Չանաքքալե քաղաքում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, ևս 20-ը գտնվում են հիվանդանոցում: Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ Ստամբուլից մեկնող ավտոբուսը բախվել է հանդիպակաց գոտիով ընթացող բեռնատարին։

«Տուժածներն արագ տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն տուժած քաղաքացիներից երեքը նույնպես մահացել են: Զոհերի ընդհանուր թիվն այժմ կազմում է ութը», – ասել է Չանաքքալեի քաղաքապետ Օմեր Թորամանը։

Նա հավելել է, որ հոսպիտալացված տուժածների թվում կան ծանր վիճակում գտնվող բուժառուներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում: Թորամանը հայտնել է, որ դատախազությունը զբաղվում է վթարի բոլոր հանգամանքների պարզմամբ:

Leave a Comment