Մարզերից ամենախիտ բնակեցվածը Կոտայքն է, Երեւանում՝ Մալաթիա–Սեբաստիան. ԱՎԾ տվյալներ

2025 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 76 հազար 200 մարդ: Այս մասին NEWS-ը տեղեկացավ Հայաստանի վիճակագրական կոմիտեի` մայիսի 6–ին հրապարակած տվյալներից։
Ըստ հրապարակված թվերի՝ 1 մլն 971 հազար 200 մարդ քաղաքաբնակ է, 1 մլն 105 հազարը՝ գյուղաբնակ։ ՀՀ բնակչության 1/3–րդը կարելի է ասել Երեւանում է բնակվում՝ 1 մլն 141 հազար 100 մարդ։ Մարզերից ամենախիտը բնակեցված է Կոտայքի մարզը՝ 293 հազար մարդ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 49 հազար 100 մարդ։
Երեւանի վարչական շրջաններից ամենաշատ մարդ բնակվում է Մալաթիա–Սեբաստիայում՝ 150 հազար, ամենաքիչը՝ Նուբարաշենում 11 հազար 200 մարդ։
Հիշեցնենք՝ 2024-ի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր  2 միլիոն  991 200 մարդ: Սկսած 2023 թ.-ից բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ 2022թ. մարդահամարի արդյունքների հիման վրա։

Leave a Comment