ՀՀ ԱԳՆ-ն բացահայտում է Փաշինյանի մանիպուլյացիան. Լեռնային Ղարաբաղի գոյությունը չեն ընդունել ավելի վաղ ու զենքի ազդեցության ներքո տարածված հաղորդագրությունը դրա հետ որեւէ կապ չունի. «Փաստինֆո»

Այս հարցերին ՀՀ ԱԳՆ-ն խուսափել է, ըստ էության, պատասխանել։
Նշված 5 հարցերին ի պատասխան ԱԳն-ից հանկարծ հիշել են, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, 1991 թ-ի դեկտեմբերի 21-ին Ալմա –Աթայի հռչակագրի ստորագրման պահից ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանների շրջանակում։

«Փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման հիմնարար սկզբունքներն արձանագրված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային փաստաթղթերում, այդ թվում՝ նաև Մադրիդյան սկզբունքներում։ Նույն սկզբունքն արտահայտված է նաև ավելի ուշ տարբեր ձևաչափերում կայացած հանդիպումների արդյունքներով արված հայտարարություններում, օրինակ, 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում արված քառակողմ հայտարարության մեջ, ինչպես նաև 2024 թ-ի օգոստոսի 30-ին ստորագրված և համապատասխան ներպետական ընթացակարգերի իրականացումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի և Ադրբեջանի մինչև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում»։

Սա այն դեպքում, երբ 2022 թ-ի օգոստոսի 4-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր «Ադրբեջանի նախագահը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը»։

Մեջբերենք Փաշինյանի հայտարարությունից մի հատված. «Ադրբեջանը պետք է կատարի իր երեք պարտավորությունները, որոնք ստանձնել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է»։

Այսպիսով՝ փաստացի ԱԳՆ-ն ընդունել է, որ դիմում են պարզ մանիպուլյացիայի՝ փորձելով Արցախի իշխանություններին մեղադրել Արցախի կորստի մեջ։ Պաշտոնապես ԱԳՆ-ն ընդունել է, որ Արցախի գոյությունը իրենց օրակարգից դուրս է եկել 2022 թվականի հոկտեմբերին, հետեւապես Փաշինյանի բոլոր հայտարարությունները՝ Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ, եղել է մանիպուլյացիա, նա ունեցել է որոշում հանձնելու Արցախը, սակայն հնչեցրել է հակառակ հայտարարությունները՝ հանրությանը խաբելու եւ իշխանությունը պահելու համար։

Leave a Comment