Ռուսաստանցի Յուրիկ Հովհաննիսյանը արծաթե մեդալ է նվաճել կարատեի Եվրոպայի առաջնությունում

Բաժանորդագրվել

Ավելի վաղ կարատեի Հայաստանի հավաքականի 2 մարզիկներ բրոնզե մեդալներ էին նվաճել։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Յուրիկ Հովհաննիսյանը (67 կգ) արծաթե մեդալ նվաճեց Երևանում անցկացվող կարատեի Եվրոպայի առաջնությունում։

Եզրափակիչում Հովհաննիսյանը 1-2 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Օմեր Օզերին և կորցրեց ոսկի վեցնելու շանսը։

Ավելի վաղ կարատեի Հայաստանի հավաքականի 2 մարզիկներ` Գոռ Ներսիսյանը և Յուրա Զալյանը բրոնզե մեդալներ էին նվաճել։

Նշենք, որ Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնության մեկնարկը տրվել է մայիսի 9-ին Երևանի Մարզահամերգային համալիրում։

Առաջնությանը մասնակցում է աշխարհի 54 երկրի շուրջ 1000 մարզիկ: Այն կտևի մինչև մայիսի 11-ը:

Leave a Comment