Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը


Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։

495133568_1093616512795845_3970417415783671620_n.jpg (469 KB)

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և կարևորել ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը՝ շարունակելու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։

495282016_1093616559462507_4187346832987957592_n.jpg (429 KB)495171479_1093616759462487_5031550413358812226_n.jpg (873 KB)

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԵՄ հանդիսանում է Հայաստանի հիմնական գործընկերը ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտային համագործակցության խորացման, տնտեսության արդիականացման և երկրի դիմակայունության բարձրացման համար:

493084621_1093616686129161_6739050262795776583_n.jpg (1.05 MB)

Տոնական միջոցառումն անցկացվել է «ԵՄ-Հայաստան. մշակութային կամուրջ» խորագրի ներքո՝ ԵՄ անդամ երկրների և Հայաստանի երաժշտական և պարային համույթների մասնակցությամբ։ Ազատության հրապարակում ներկայացվել են ԵՄ անդամ երկրների և Հայաստանի տարբեր բնակավայրերում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական տաղավարներ:

495605322_1093616719462491_1866966010617112602_n.jpg (396 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

93 դիտում

Leave a Comment