Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված եռօրյա հրադադարը և մնում գրավված դիրքերում:


 


Միևնույն ժամանակ, գերատեսչությունը մեղադրել է Ուկրաինային՝ կրակի դադարեցման ռեժիմը խախտելու և Կուրսկի ու Բելգորոդի ուղղությամբ Ռուսաստանի պետական սահմանը հատելու փորձերի համար:


 


«Այս պայմաններում Ռուսաստանի զինված ուժերը համարժեք արձագանք են տալիս»,- հավելել է գերատեսչությունը:


 


Կիևն էլ Ռուսաստանին է մեղադրել հրադադրը խախտելու համար: Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական ուժերը առաջնագծում շարունակում են ռազմական գործողությունները:

Leave a Comment