Չեռնոբիլի գոտում բացվել է առաջին արևային էլեկտրակայանը

Առաջին արևային էլեկտրակայանն է բացվել Չեռնոբիլի կարանտինային գոտում։ Շուտով այնտեղ պետք է հայտնվի ևս մեկ արևային էլեկտրակայան, գրում է rbc.ua–ն հղում անելով թղթակցին։

Չեռնոբիլի գոտում առաջին արևային էլեկտրակայանի հզորությունը 763 կՎտ է, շինարարության մակերեսը գրեթե 4000 քմ։ Ինչպես նշել է Ուկրաինայի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նախարար Սվիթլանա Գրինչուկը, նախագծի կառուցման քննարկումները սկսվել էին դեռևս 2019 թվականին, սակայն պատերազմի պատճառով գործընթացը հետաձգվել էր։ Կայանը կառուցվել է Իսպանիայի աջակցությամբ, ամռանը կբացվի երկրորդը, որը երկու անգամ ավելի հզոր կլինի։ Շինարարության արժեքը կազմել է 30 մլն գրիվնա։

Գրինչուկի խոսքով կայանի բացումը կարևոր քայլ է հատկապես Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա ռուսական հարձակումների համատեքստում։ Արևային էլեկտրակայանից ստացվող էներգիան կմատակարարի Չեռնոբիլի կարանտինային գոտու վարչական շենքերին ու շինություններին:

«Ուրիշ ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետև մենք երկար տարիներ խոսում ենք կարանտինային գոտին վերածննդի գոտու վերածելու անհրաժեշտության մասին: Եվ այդ տարածքը հարմար է վերականգնվող էներգետիկայի արտադրության՝ արևային և քամու, նախագծերի զարգացման համար»,- նշել է նախարարը։

Նա նաև հավելել է, որ Չեռնոբիլի գոտում դեռևս մնացել են նման նախագծերի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ տարածքը հատուկ կարգավիճակ ունի։ Գրինչուկի խոսքով  կարանտինային գոտին կարող է դառնալ վերականգնվող էներգիայի հանգույց։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Leave a Comment