https://arm.sputniknews.ru/20250510/hhn-karvogh-e-ogtvel-trampi-sahmanats-maqsaturqeric-pvordzagety-hvordvorum-e-arag-gvortsel-88736954.html
ՀՀ–ն կարող է օգտվել Թրամփի սահմանած մաքսատուրքերից. փորձագետը հորդորում է արագ գործել
ՀՀ–ն կարող է օգտվել Թրամփի սահմանած մաքսատուրքերից. փորձագետը հորդորում է արագ գործել
Sputnik Արմենիա
Արա Մարությանը համոզված է` Չինաստանը չի ցանկանում կորցնել ամերիկյան հսկայական շուկան, հետևաբար հայկական կողմի` համատեղ աշխատելու առաջարկը կարող է հետաքրքրել… 10.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-10T09:52+0400
2025-05-10T09:52+0400
2025-05-10T09:52+0400
հայաստան
չինաստան
ամն
մաքսատուրք
ապրանք
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/19/26214579_0:3:1601:903_1920x0_80_0_0_cae649cd2319417f461e79514e2bdf82.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը որոշակիորեն կազդեն Հայաստանից արտահանումների վրա, բայց խորամանկելու դեպքում մեր երկիրը կարող է դրանից անհամեմատ ավելի մեծ օգուտներ քաղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց հայկական արտադրանքի արտահանմամբ զբաղվող «Էքսպորտ Արմենիա» ընկերության համահիմնադիր, փորձագետ Արա Մարությանը։Մարությանի խոսքով` Չինաստանն էլ հասկանում է, որ իր հիմնական շուկաներից մեկը Միացյալ նահանգներն է, և չի ցանկանա կորցնել այն։ Հետևաբար հայկական կողմի առաջարկը կարող է հետաքրքրել նաև չինացի գործարարներին։«Գուցե որոշ ապրանքների որոշակի մասեր Հայաստանում պատրաստվեն, կամ համատեղ ձեռնարկություններ բացվեն։ Թող 90 տոկոսը չինական լինի, ապրանքը հայկական կոչվի և որպես հայկական արտադրանք ընդամենը 10 տոկոս մաքսատուրքով արտահանվի ԱՄՆ։ Այս համատեքստում շատ մեծ ծավալի նախագծեր կարող են իրականացվել»,– նշեց Մարությանը։Նա միաժամանակ արձանագրեց, որ միայն գործարար շրջանակների փոխգործակցությունը բավարար չէ, անհրաժեշտ է, որ առաջարկները չինական կողմին ներկայացվեն և պայմանավորվածությունները ձեռք բերվեն պետական մակարդակով։Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 9-ին հայտարարեց, որ Վաշինգտոնն անհապաղ բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%՝ ի պատասխան համաշխարհային շուկաների նկատմամբ Չինաստանի իբր «անհարգալից» վերաբերմունքի։ Ավելի ուշ Չինաստանը հայելային դրույքաչափեր սահմանեց ամերիկյան ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մի շարք երկրներից ստացված նմանօրինակ արձագանքից հետո Թրամփը ստիպված եղավ հետաձգել մաքսատուրքերի կիրարկումը 90 օրով։
չինաստան
ամն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/19/26214579_85:0:1505:1065_1920x0_80_0_0_ce9c449726bbe5b4f619b2e181fb6927.jpg
հայաստան, չինաստան, ամն, մաքսատուրք, ապրանք, արտահանում
հայաստան, չինաստան, ամն, մաքսատուրք, ապրանք, արտահանում
Արա Մարությանը համոզված է` Չինաստանը չի ցանկանում կորցնել ամերիկյան հսկայական շուկան, հետևաբար հայկական կողմի` համատեղ աշխատելու առաջարկը կարող է հետաքրքրել չինացի գործարարներին։
«Եթե մեզ համար սահմանված մաքսատուրքը 10 տոկոս է, Չինաստանի համար` 125 տոկոս։ Եկե՛ք Չինաստանի հետ համատեղ ձեռնարկություններ բացենք։ Դժվար բան չէ, հատկապես` որ երկրներն էլ իրարից շատ հեռու չեն։ Հիմա արդեն մեր դեսպանը. առևտրային կցորդը այնտեղ պետք է աշխատանքներ տանեն»,– ասաց փորձագետը` հավելելով, որ բիզնեսը հապաղումներ չի ընդունում, ամեն ինչ պետք է արվի հնարավորինս արագ։
Մարությանի խոսքով` Չինաստանն էլ հասկանում է, որ իր հիմնական շուկաներից մեկը Միացյալ նահանգներն է, և չի ցանկանա կորցնել այն։ Հետևաբար հայկական կողմի առաջարկը կարող է հետաքրքրել նաև չինացի գործարարներին։
Նա միաժամանակ արձանագրեց, որ միայն գործարար շրջանակների փոխգործակցությունը բավարար չէ, անհրաժեշտ է, որ առաջարկները չինական կողմին ներկայացվեն և պայմանավորվածությունները ձեռք բերվեն պետական մակարդակով։
«Չինական ֆիրմաներին պետք է ասեն` ձեզ համար իդեալական հնարավորություն է բացվել, եկեք ձեր ապրանքներին հայկական փաթեթավորում տվեք և դրա շնորհիվ 60-70 տոկոսով շահած դուրս կգաք»,– ընդգծեց փորձագետը` հավելելով, որ ԱՄՆ–Չինաստան առևտրային պատերազմը դեռ երկար է շարունակվելու, մինչդեռ դրանից օգտվելու հնարավորության ժամկետը խիստ փոքր է։
Ավելի ուշ Չինաստանը հայելային դրույքաչափեր սահմանեց ամերիկյան ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մի շարք երկրներից ստացված նմանօրինակ արձագանքից հետո Թրամփը ստիպված եղավ հետաձգել մաքսատուրքերի կիրարկումը 90 օրով։