Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ


Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեպ, հաղորդում է Geo-ն։ Պակիստանյան բանակը պնդում է, որ ոչնչացրել է BrahMos հրթիռների պահեստը։


Հաղորդվում է նաև Ուդհամբուրում և Պատհանկոտում հնդկական ռազմական ավիաբազաների հրակոծման մասին։ Պակիստանը պնդում է, որ կիբերհարձակման շնորհիվ շարքից դուրս է եկել Հնդկաստանի էլեկտրացանցերի 70 տոկոսը։


Միաժամանակ Հնդկաստանի բնակիչներին զգուշացրել են հնարավոր հաքերային հարձակումների մասին։


Times of India-ն գրում է, որ Ջամմու և Քաշմիրի երկու շրջան Պակիստանի հետ լարվածության ֆոնին ամբողջությամբ հոսանքազրկված է։ Նույն իրավիճակն էր Ջալանդհար քաղաքում՝ օդում ԱԹՍ-ի նկատվելու պատճառով։

Դիտումների քանակ27

Leave a Comment