Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից

Մայիսի 3-ից մայիսի 8-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
  • Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկություններ են փոխանցել միմյանց։
  • Հայաստանին վերագրվող սահմանային խախտումների վերաբերյալ Երևանը հետաքննություն է իրականացրել և նույնն ակնկալում է Ադրբեջանից։
  • Խորհրդարանում վարչապետի գլխավորությամբ հարցուպատասխանն իշխանականների և ընդդիմադիրների միջև վիճաբանության է վերածվել:
  • «Պատիվ ունեմ»-ի բոլոր պատգամավորները պատրաստակամություն են հայտնել մասնակցել Փաշինյանի իմփիչմենթին։
  • Իշխանությունը կարծում է նման հարց բարձրացնելու կարիք չկա։
  • Հրկիզել են մայրաքաղաքի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան, կա մեկ ձերբակալված։
  • Wizz Air-ը հայտարարել է Երևանից ութ նոր ուղղությամբ չվերթներ սկսելու մասին։
  • Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, մասնակցելու Հաղաթանակի 80-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
  • Կարդինալներին հաջողվել է Հռոմի նոր պապ ընտրել՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին: Պապն ընդունել է Լեո XIV անունը։
  • Ֆրիդրիխ Մերցն էլ երկրորդ փորձից Գերմանիայի կանցլեր է ընտրվել։
  • Հնդկաստանն ու Պակիստանը պատասխան հրթիռային հարվածներ են արձակել միմյանց ուղղությամբ։
  • Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի օրվա շքերթը։

Leave a Comment