Համարում եմ, որ մարիխուանան Հայաստանում պետք է օրինականացնել. Ալեն Սիմոնյան

Քաղաքականություն

09.05.2025 | 23:12

Համարում եմ, որ մարիխուանան Հայաստանում պետք է օրինականացնել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ այդպիսով հնարավոր կլինի վերահսկել իրավիճակը։

«Հայաստանում մարիխուանա կա, օրինական չի, և դա շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում։

Կգա ժամանակ, որ մարիխուանան կօրինականացվի Հայաստանում»,- ասել է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ հարցազրույցը նկարահանվել է 2025 թվականի մարտի 29-ին Ազգային ժողովի շենքում:

Leave a Comment