Aurora News | Ուկրաինացի երկու լրտեսներին արտաքսել ենք. Լեհաստանի ԱԳՆ

Հունգարիան արտաքսում է Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանատան երկու աշխատակիցների, այս մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Ֆեսյբուքում հրապարակված տեսաուղերձում հունգարական դիվանագիտության ղեկավարը ուկրաինացի դիվանագետներին մեղադրել է լրտեսության մեջ։

«Այսօր մենք Հունգարիայից արտաքսել ենք երկու լրտեսների, որոնք Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանատանը դիվանագիտական աշխատանքի քողի տակ լրտես են աշխատել», – հայտարարել է արտգործնախարար Սիյարտոն։

Ուկրաինական կողմն առայժմ չի արձագանքել։

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ երկրում հունգարական լրտեսական ցանց է բացահայտել, որը գործել է ի վնաս Ուկրաինայի շահերի։

Պաշտոնական Բուդապեշտը մեղադրանքները քարոզչություն է որակել, արտգործնախարար Պետեր Սիյարտոն նաև հայտարարել է, որ պաշտոնական Կիևից դեռևս տեղեկատվություն չեն ստացել այդ պնդումների վերաբերյալ:

Leave a Comment