Հնդկաստանի և Պակիստանի միջև արվածությունը մեծանում է. Հնդկաստանը մոբիլիզացնում է պահեստազորայիններին



Հնդկաստանի կառավարությունը երկրի բանակի հրամանատարին լիազորել է կամավոր պահեստազորային կազմավորումներին տարածքային բանակ զորակոչել՝ օգնելու Հնդկաստանի զինված ուժերին, հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը:



Տարածքային բանակը զորակոչվում է «կանոնավոր բանակին անհրաժեշտ անվտանգություն և աջակցություն ցուցաբերելու համար», ասվում է հաղորդագրությունում։ Այս քայլը տեղի է ունենում Հնդկաստանի և Պակիստանի միջև շարունակվող ռազմական էսկալացիայից հետո:


Հնդկաստանի կառավարությունը բանակի շտաբի պետին լիազորել է «յուրաքանչյուր սպայի և յուրաքանչյուր զինվորագրված անձի զորակոչել», գրում է գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment